կարևոր
826 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-10-15 22:31
Քաղաքական

Լիբանանում լարվածությունը հասել է գագաթնակետին, ապահով ապաստարանների մասին խոսք լինել չի կարող. Վերա Յակուբյան

Լիբանանում լարվածությունը հասել է գագաթնակետին, ապահով ապաստարանների մասին խոսք լինել չի կարող. Վերա Յակուբյան

Լիբանանում վիճակն ավելի վատթարացած է, Իսրայելը սպառնացել է, որ գալիք օրերին Լիբանանը ռմբակոծելու է անխնա՝ առանց թիրախները տարբերակելու։ «Փաստինֆո»-ին ասաց Միջին արևելեքի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Վերա Յակուբյանը՝ նշելով, որ իրավիճակը սրվել է հատկապես Լիբանանի պատասխան գործողություններից հետո, որի արդյունքում մեծ վնասներ են հասցվել Իսրայելի բնակեցված տարածքներին ու զինվորական կենտրոններին։

«Իսրայելը սպառնացել է, որ գալիք օրերին Լիբանանը ռմբակոծելու է անխնա՝ առանց հաշվարկելու, թիրախները տարբերակելու, ներառյալ՝ Բեյրութը», - ընդգծեց Վերա Յակուբյանը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե կոնկրետ ինչի պատրաստվեն։

«Համայնքի պատկան մարմինները, ՀՅԴ Կենտրոնական Կոքմիտեն զգոն վիճակի մեջ են, պատրաստ պետք է լինեն՝ համայնքի անդամների խնդիրները լուծելուն, բայց կանխատեսել, թե կոնկրետ ինչ կպատահի, դեպքերն ինչպես կզարգանան, չենք կարող», - ասաց Վերա Յակուբյանը։

«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյո՞ք ռմբակոծություններից պաշտպանվելու համար հայերի շենքերն ունեն ապաստարաններ, Յակուբյանն ասաց, որ չկան ապահով ապաստարաններ , անգամ, եթե լինեին , այժմյան ռումբերը մինչև շենքերի հիմքերը հասնում են, օգուտ չի լինելու։

«Գալիք ժամերին, օրերին հայտնի կդառնա ընթացքն, իսկ այս պահին բնականոն է, քաղաքի մեջ շարժ կա, մարտերը շարունակվում են հարավի սահմաններին, Իսրայելը երբեմն ռմբակոծոււմ է այն շրջանները, որտեղ կասկած է ունենում, որ «Հեզբոլլահի» ղեկավարներ կան։

Վ. Յակուբյանը բնակվում է, ինչպես ինքը բնորոշեց Բեյրութի սրտում, եւ պատերազմը դեռ չի զբացել, բայց մարդկանց մոտ լարված վիճակ է։Իսկ փախստականներն ամենուր են, որտեղ համեմատաբար դեռ հանգիստ է, այդ թվում՝ հայկական շրջաններում, քրիստոնեական այլ շրջաններում մեծ թվով փախստականներ են հավաքվել ու շարունակաբար գալիս են։

«Ընդհանուր չեմ կարող ասել երկիրը լքելու տրամադրություններ կա՞ն հայերի մոտ թե ոչ, բայց թռիչքներ կան, եթե ցանկացող լին, ապա կարող է թռչել։ Հավաքական իմաստով տրամադրություններ , կազմակերպված աշխատանք՝ տարհանման համար չկա։ ՀՀ ԱԳՆ-ի ու համայնքային կառույցների միջև կապ կա, բայց մեկ հարց է մի քանի 100 ՀՀ քաղաքացիների տարհանելը, մեկ այլ հարց՝ մի ողջ գաղութի գնալը։ Տրամաբանական չէ գաղութը լքելը, մարդիկ չեն կարող իրենց տները լքել, գնալ», - ասաց Վերա Յակուբյանը։

Աղբյուր` Փաստինֆո