Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սիրիայից 93 վարձկան է սպանվել Լեռնային Ղարաբաղում, նրանցից 53-ի մարմինները փոխանցվել են Սիրիային նախօրեին. ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են սիրիական ընդդիմության` իրավիճակին ծանոթ աղբյուրները:
«53 վարձկանների մարմիններ Սիրիա են բերվել կիրակի: Այսպիսով` սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Բացի այդ, ըստ նրա, անցած հանգստյան օրերին սիրիացի վարձկանների երրորդ խմբաքանակն է մեկնել հակամարտության գոտի: «Ուղարկվել է 430 մարդ», - ասել է աղբյուրը:
Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում կա 322 «լավ զինված» սիրիացի վարձկան:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտնել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ տեղափոխվել են Ադրբեջան թուրքական Գազիանթեփ քաղաքից: Ըստ նրա՝ այդ մարդիկ նույնականացվել են, պատկանում են Հալեպի շրջանում գործող խմբին: Մակրոնի հայտարարությունից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջել՝ շեշտելով, որ Ադրբեջանը վարձկաններ չունի:
Ռուսաստանի արտգործնախարարությունն, իր հերթին, մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ապօրինի զինված կազմավորումների զինյալներին տեղափոխելու մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Ռուսական կողմի տեղեկատվության համաձայն՝ այնտեղ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար ապօրինի զինված խմբավորումներ են տեղափոխվում, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից: