|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իտալիայի ԱԳՆ ղեկավար Լուիջի Դի Մայոն առաջարկել է ԵՄ ձևաչափով խաղաղապահներ ուղարկել Լիբիա՝ ներքաղաքական հակամարտությունը կարգավորելու համար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իսկ ինչո՞ւ ոչ: Դա կլիներ միակ միջոցը երկրի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու համար: Նման առաջարկով պետք է հանդես գան լիբիացիները և հավանության արժանանա ՄԱԿ-ի կողմից: Այն չպետք է լինի հարկադրանքով: Կանգնել և նայել թե ինչպես են հակամարտող կողմերը պատերազմում՝ այլընտրանք չէ», - հայտարարել է նախարարը:
Իտալիայի ԱԳՆ ղեկավարը մի շարք գրառումներ է կատարել լիբիական հակամարտության լուծման վերաբերյալ: Դի Մայոն նշել է, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում Լիբիայում աշխատանքներ վարելու ուղղությամբ մի շարք համաձայնություններ է ձեռք բերվել Իտալիայի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Հիշեցնենք՝ դեռևս շաբաթ օրը ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել էին բոլոր կողմերին դադարեցնել կրակը հունվարի 12-ի կեսգիշերից և անհապաղ նստել բանակցային սեղանի շուրջ։
Կողմերը ողջունել էին նախաձեռնությունը՝ խոստանալով պատասխանել հրադադարի ցանկացած խախտման։
Իսկ այսօր Մոսկվայում նախատեսվում է հակամարտող կողմերի ղեկավարների՝ Լիբիայի ազգային բանակի ղեկավար, մարշալ Խալիֆա Հաֆթարի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ Սարաջի միջև հանդիպումը: