կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 13:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես․ վիճաբանություն Գևորգ Պետրոսյանի ու Նիկոլայ Բաղդասարյանի միջև

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ հայտնում է Yerkir.am-ը:

Գևորգ Պետրոսյանը նիստին ներկա կառավարության անդամներին սաստեց՝ հայտարարելով, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, եւ եթե այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալու, պետք չէ խողել ճշմարտությունը։

Այդ պահին Նիկոլայ Բաղդասարյանը ինչ-որ բան ասաց, ինչին Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Բայց Ձեզ ո՞վ ձայն տվեց: Մի հատ Դուք Ձեր չափի մեջ մնացեք։ Ի, տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»:

«Ես Նիկոլայ Բաղդասարյանն եմ»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը, ինչին ԲՀԿ պատգամավորն արձագանքեց. «Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վիճաբանության պատճառով ընդմիջում հայտարարեց:

Մանրամասն՝ տեսանյութում․