|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Մեքսիկայի Սենատը 2023 թ. փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Մեքսիկայի Սենատը հորդորել է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։
Թուրքիան, չնայած երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժին և տասնյակ հազարավոր զոհերին ու վիրավորներին, առիթը բաց չի թողել դատապարտելու Մեքսիկայի խորհրդարանի արդար որոշումը՝ այն անվանելով «պատմությունը վերաշարադրելու փորձ՝ քաղաքական շարժառիթներով»։
«Մենք քննադատում ենք այս որոշումը և հիշեցնում, որ օրենսդիր մարմիններն չունեն լիազորություն՝ պատմությունը մեկնաբանելու և դատելու համար։ Ցավում ենք, որ այս Մեքսիկայի Սենատի այս որոշումը համընկել է երկրաշարժի հետևանքով իրականացող որոնողափրկարարական աշխատանքների հետ, որին մասնակցում է նաև Մեքսիկայից ժամանակ անձնակազմը… Կոչ ենք անում Սենատին ուղղել սխալը…», - նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն։