| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Աթենքում Թուրքիայի ազգային դրոշի այրումը. հայտնում է ekathimerini.com կայքը։
Երկրում մայիսի 19-ը նշվում է որպես Պոնտոսի հույների ցեղասպանության 101-րդ տարելից։ Ըստ տարբեր տվյալների դրա հետևանքով զոհ են գնացել մոտ 350 հազար հույներ։ Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում՝ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հիշատակման արարողության ժամանակ այրվել է Թուրքիայի դրոշը։
«Հունաստանը կտրականապես դատապարտում է ցանկացած գործողություն, որն ուղղված է որևէ երկրի ազգային խորհրդանշին վիրավորելուն՝ այս դեպքում Թուրքիայի։ Նմանատիպ գործողությունները հակասում են հույն ազգի մշակույթին ու ավանդույթներին», - նշվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ տարբեր հաշվարկներով 1913-23 թթ. Օսմանյան կայսրությունում զոհ է գնացել 450-750 հազար հույն, երբեմնի հունապատկան հողերն ամայացվել են, մի քանի հարյուր հազար հունական բնակչություն ունեցող Ստամբուլում մնացել է ընդամենը 3000 հազար հույն, 1974 թ. Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի մի մասը, ժամանակ առ ժամանակ ոտնձգություններ է գործում հունական կղզիների դեմ, փորձում դուրս մղել Հունաստանի Միջերկրականի կարևոր տնտեսական գոտիներից։ Չնայած այս ամենին հունական գերատեսչությունը դատապարտում է սեփական ազգին մեծ արհավիրքներ պատճառած երկրի դրոշի այրումը։