|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքական ընդդիմադիր «İYİ» կուսակցության («Լավ») մամուլի քարտուղար և պատգամավոր Յավուզ Աղրալիօղլուն թվիթերյան իր էջում, ի շարս թուրք այլ գործիչների, բացահայտ նշել է թուրքական պանթուրանական ծրագրերի հաջորդ թիրախները:
«Ես ողջունում եմ նրանց, ովքեր Ղարաբաղում կախել են թուրքական դրոշը: Փառք Ամենակարողին, 30-ամյա օկուպացիան ավարտվեց: Սա թուրքերի հաղթանակն է: Հաջորդը Արևելյան Թուրքեստանը, Ղրիմը, Քիրքուքն են»,– գրել է թուրք գործիչը։
Նշենք, որ Արևելյան Թուրքեստանը Չինաստանի Սինցզյան–ույղուրական ինքնավար շրջանն է, որի նկատմամբ Թուրքիան բազմիցս է հավակնություններ ներկայացրել, իսկ Քիրքուքը Իրաքի հյուսիսային քաղաքներից մեկն է (Թուրքիան արդեն ունի ռազմական ներկայություն Իրաքի հյուսիսային որոշ շրջաններում), համարվում է Մերձավոր Արևելքի իսլամական հայտնի կենտրոններից մեկը, ինչպես նաև հայտնի է իր նավթային պաշարներով։