Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը քննադատել է Թուրքիայի «կայսերական ֆանտազիաները»՝ հայտարարելով, որ Անկարայի ագրեսիվ գործողությունները երկրին հակադրել են տարածաշրջանային ուժերին, փոխանցում է Kathimerini-ն։
Ելույթ ունենալով Նիկոսիայում տեղի ունեցած Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի եռակողմ գագաթնաժողովից հետո՝ Միցոտակիսը Թուրքիային մեղադրել է «ագրեսիվ գործողություններով համադրված կայսերական ֆանտազիաների մեջ, որոնք տարածվում են Սիրիայիրց մինչեւ Լիբիա եւ Էգեյան ծովից մինչեւ Կովկաս»։
Միցոտակիսը հայտարարել է, որ «Թուրքիայի հետեւողական միակողմանի սադրանքները՝ արմատական հռետորաբանության համադրությամբ» միջազգային իրավունքի խախտում են, ինչպես նաեւ հակասում են այնպիսի խոշոր տերությունների, ինչպիսին են ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ արաբական աշխարհի դիրքորոշումներին։
Նա հավելել է, որ Անկարայի եւ Տրիպոլիում բազավորված կառավարության միջեւ ծովային սահմանների գործարքը, որն Աթենքը դատապարտել է որպես անօրինական, «խորացրել է Լիբիայում ճգնաժամը»։
Միցոտակիսը շեշտել է ծովային սահմանների վերաբերյալ Եգիպտոսի հետ Հունաստանի համաձայնագրի կարեւորությունը՝ հավելելով, որ այս համաձայնագիրը հոյակապ ցուցադրում է այն, թե ինչպես կարող են լուծվել տարածաշրջանային մյուս խնդիրները։ «Ահա թե ինչպես են հարեւան պետությունները լուծում իրենց տարաձայնությունները, երկխոսության միջոցով, փոխզիջումների միջոցով, երբ դրանք անհրաժեշտ են փոխշահավետ համաձայնագրի հասնելու համար»,- ասել է Միցոտակիսը։ «Ես ուզում եմ հավատալ, որ այս գործարքն ուղեցույց է Արեւելյան Միջերկրական ծովում մյուս խնդիրների լուծման համար»,- հավելել է Միցոտակիսը։