|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պաղեստինի դիրքորոշումը անհրաժեշտ է հարգել իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման վերաբերյալ. այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել էր, որ Պաղեստինը որոշել է չեղյալ հայտարարել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ձեեք բերված բոլոր պայմանավորվածությունները՝ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերը բռնազավթելու մտադրության ֆոնին։
«Չինաստանը միշտ համարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերը և երկու պետությունների ծրագիրը հիմք են ստեղծել լուծելու հակամարտությունը, որը պետք է հարգվի։ Անհրաժեշտ է լսել և հարգել Պաղեստինի դիրքորոշումը», - նշել է Լիցզյանը։
Նշենք, որ որպես իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման քայլ, Պաղեստինը պահանջում է վերականգնել մինչև 1967 թվականը գործած սահմանագծերը։ Իսրայելը հրաժարվում է այդ առաջարկից, և ավելին, հրաժարվում է կիսել Երուսաղեմը արաբների հետ՝ այն հռչակելով Իսրայելի մայրաքաղաք։