կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 17:47
Հասարակություն

Սեյրան Օհանյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմի կանոնները

Սեյրան Օհանյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարին կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմի կանոնները
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը պարզաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ընթացող Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայկական կողմի մեծ կորուստների պատճառով դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ խնդրելով վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին:
«Ադրբեջանն ինչպես միշտ իր համար ցանկալին փորձում է իրականության տեղ ընդունել: Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և տարբեր առիթներով կոչ է արել ադրբեջանական կողմին չխախտել հրադադրի ռեժիմի կանոնները: Ընդ որում` խոսք է գնում ոչ միայն հայկական կողմի, այլ առհասարակ սահմանագծում արձանագրվող երկուստեք կորուստներին: ՀՀ պաշտպանության նախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարին հարգել հրադադարի ռեժիմի կանոնները, ինչը թույլ կտա զերծ մնալ երկուստեք զոհերից»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: