Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացի հոգևորականները կիրակի երթ են կազմակերպել Թբիլիսիում` մայրաքաղաքն օծելով սուրբ ջրով ու սրբապատկերներով` ի պատասխան Վրաստանի սեքսուալ փոքրամասնությունների և նրանց կողմնակիցների` մայիսի 17-ին` Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը, իրենց տոնը նշելուն: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, հայտնել է «Վզգլյադ» թերթի` Թբիլիսիում սեփական թղթակիցը:
Վրացի հոգևորականների փողոցային ակցիան անցկացվել է պատրիարք Իլյա Երկրորդի նախաձեռնությամբ, որը մայիսի 17-ը հայտարարել է Ընտանիքի սրբության օր:
ԼԳԲՏ ներկայացուցիչները հայտարարել էին, որ մայիսի 17-ին Վրաստանի մայրաքաղաքի պատշգամբներից կախելու են իրենց համայնքի դրոշները: Նրանք խնդրել էին քաղաքապետարանին` հեռուստաաշտարակն էլ գունավորել այդ դրոշի գույներով, սակայն մերժվել էին: Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ, չնայած հանդուրժողականությանը և բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, հեռուստաաշտարակը գունավորվելու է Թուրքմենստանի դրոշի գույներով` որպես համերաշխության նշան` այդ երկրում անցկացվելիք Սահմանադրության օրվա կապակցությամբ: Քաղաքապետարանը շեշտել էր, որ Թուրքմենստանի խնդրանքն ավելի վաղ է ստացվել:
«Վզգլյադ»-ի թղթակիցը նշում է, որ ամեն տարի մայիսի 17-ին Թբիլիսիում տեղի են ունենում բախումներ պահպանողականների ու ծայրահեղ աջերի և ԼԳԲՏ ներկայացուցիչների միջև, այդ պատճառով ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում` դրանք կանխելու համար: