|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը։ Այս մասին հայտնում է թեմի մամուլի ծառայությունը։
««Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո խորան բարձրացրին Սրբալույս Մյուռոնը, որով Եզրաս սրբազանն օծեց Սուրբ Սեղանը։
Նորակառույց հայկական եկեղեցին թեմակալ առաջնորդը կոչեց Սբ. Հովհաննես Մկրտչի անունով։
Եւ այսպես, 2026 թվականի հոկտեմբերի 17֊ը Իվանովոյի հայկական համայնքի համար դարձավ պատմական օր։ Այսուհետ ամեն օր կհնչեն եկեղեցու զանգերը` որպես կոչ աղոթքի ու համախմբման»։