Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք այսօր ավելի շուտ կմեռնենք սովից, քան կմեռնենք վարակից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ռեստորանային ոլորտի աշխատակիցներից մեկը, որը գործընկերների հետ բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի առջև։
Մատուցողներ, երաժիշտներ, միջոցառումների հաղորդավարներ և այլ աշխատակիցներ բողոքում են, որ կարանտինային միջոցառումների պատճառով մարտի կեսերից հնարավորություն չունեն աշխատել փակ ռեստորաններում եւ զանգվածային միջոցառումներ անցկացնել, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջցրել իրենց համար:
Նրանք պահանջեցին պատասխան՝ աշխատո՞ւմ են, թե՞ չեն աշխատում, քանի որ վստահ էին, որ սրճարաններից լավ կկարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը։
«Եթե չենք աշխատում, մենք բոլորս ունենք շատ ահավոր սոցիալական խնդիրներ։ Դուք չեք պատկերացնում՝ ընենց տղերք կան, ընենց մարդիկ կան, որ այսօր շատ ահավոր սոցիալական վիճակի մեջ են։ Մարդիկ եղած վերջին ոսկիներն են ծախել, ամեն ինչն են ծախել, որ տանեն բանկերին փող տան։ Եթե չենք աշխատում, ես կարող եմ այս մի առաջարկն էլ անել, որ գոնե բանկերի հետ համաձայնություն լինի, բանկերը արձակուրդ տան մեզ, այդ մարդիկ կարողանան ապրել»,-ասաց երգիչ, հանդիսավար Էդիկ Կարապետյանը։
Մեկ այլ ցուցարար առաջարկեց հեռուստահաղորդավարների մնան դիմակով վարել հանդիսությունները։
«Այսօր եթերներում շատ հաղորդավարների պարտադրվում է դա անել։ Այնքան, որ մենք սովից չմեռնենք, մենք պատրաստ ենք դիմակով էլ անենք։ Բայց եթե համաճարակի պայմաններում թույլ չեն տալիս, որ մենք աշխատենք, նպաստեք մեզ, հարգելի՛ կառավարություն, մեկ այլ աշխատանքով։ Դուք, վստահ եմ, կարող եք դա անել։ Թո՛ղ մարդիկ գրանցվեն, որոնք ռեստորանների աշխատողներ են, և նրանց ուրիշ գործ տվեք։ Թե չէ անընդհատ դիմակով և արտակարգ դրություններով փակել մեր բերանը, սահմանափակել մեր հնարավորությունները, սովի մատնել մեզ և չորս պատի մեջ նստեցնելը ճիշտ չէ»։
Ոստիկանները ցուցարարներին զգուշացրին, որ հավաքն արգելվում է, մոտեցան ակցիայի մասնակիցներին ու հորդորեցին հեռանալ կառավարության շենքի մոտից։ Որոշ ժամանակ անց սկսեցին բերման ենթարկել նրանց։
Նշենք, որ սա ռեստորանայնի ոլորտի աշխատակիցների առաջին բողոքի ակցիան չէ, նրանք նախկինում ևս մի քանի անգամ իրենց բողոքն են արտահայտել այս ձևով։
Մանրամասն՝ տեսանյութում․