|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանն աշխարհի երկրների թվում զբաղեցնում է 106-րդ տեղը կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակով: Սեպտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան՝ ելույթ ունենալով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում:
«Այսօրվա դրությամբ՝ Ռուսաստանն զբաղեցնում է աշխարհում 40-րդ տեղը 100 հազար մարդու հաշվով հիվանդացության մակարդակով: Եվ մահացության մակարդակով 106-րդ տեղն աշխարհում»,- ասել է նա:
Պոպովայի ներկայացրած տվյալների համաձայն՝ Ռուսաստանում մահացության մակարդակը կազմում է 1,7 տոկոս, աշխարհում՝ 3,2 տոկոս:
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը հայտնել էր որ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է մնում վերջին ամսվա ընթացքում, լոկ 15 տարածաշրջանում է, որ վարակվածների թիվն աճում է օրական 1 տոկոսից ավելի:
Ռուսաստանը թեստավորմամբ աշխարհում առաջատարներից մեկն է, այժմ կատարվում է 280 հազար թեստ՝ յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվով, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը: