|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ ուժերը ստիպված կլինեն լքել Իրաքն ու Սիրիան. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ երկրի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեի խոսքերին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է. «Ամերիկացիները բացահայտ հայտարարում են, որ իրենց ռազմական ուժերը տեղակայված են Սիրիայում, քանի որ այնտեղ նավթ կա: Իհարկե, նրանք չեն մնա եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում», ու հավելել. «Նրանք պետք է հեռանան [այս երկրներից], եւ նրանց անկասկած կստիպեն անել դա»:
Ըստ Խամենեի՝ «չնայած հսկայական միջոցներին, որոնք ամերիկացիները տարիների շարունակ հատկացրել են դրական կերպար ստեղծելու համար, այսօր Միացյալ Նահանգներին՝ և երկիրը և ռեժիմը, ատում է աշխարհի զգալի մասը»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ զինված ուժերի սահմանափակ զորակազմը Սիրիայում է գտնվում 2015 թվականից: Իրաքում ամերիկյան զորքերը տարբեր առաջադրանքներ են կատարում 2003 թվականի զինված հակամարտությունից ի վեր: