Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ամերիկյան զորակազմը շարունակում է մնալ Սիրիայում, քանի որ, ըստ Վաշինգտոնի, ահաբեկչական սպառնալիքը դեռ չի վերացվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
«Ոչինչ չի փոխվել Սիրիայում մեր առաքելության մեջ, որը զբաղվում է ԻՊ-ի դեմ գործողություններով։ Ամերիկայի ներկայությունը Սիրիայում քիչ է՝ 1000-ից պակաս զորք»,- ասել է նա:
Հարցին, թե ամերիկյան զորախումբը կմնա՞ մինչև Սիրիայում ամբողջական կարգավորումը, խոսնակը պատասխանել է, որ ԱՄՆ-ը զորակազմը սիրիական հողում՝ ԻՊ-ին դիմակայելու համար: «Նրանք ներգրավված չեն Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետ կապված այլ՝ ավելի լայն խնդիրների մեջ: Նրանք պայքարում են ԻՊ-ի դեմ, և ի վերջո, գերագույն գլխավոր հրամանատարը կորոշի, թե որքան են այնտեղ մնալու»,- ավելացրել է Քիրբին:
Ըստ Պենտագոնի խոսնակի՝ հետագա ներկայությունը պայմանավորված կլինի սպառնալիքի լրջությամբ: «Դա դեռ արժանի է մեր ուշադրությանը: Ես պարզապես չեմ կարող շահարկել ապագայի հարցը։ Օպտիմալ կլիներ, եթե մենք ոչ ոք չունենայինք Սիրիայում այն պատճառով, որ չկա ԴԱԻՇ և չկա սպառնալիք: Բայց հիմա դա այդպես չէ»,- նշել է նա: