|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Իրաքի իշխանությունները մտադրություն չունեն վերանայելու խորհրդարանի որոշումները երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման վերաբերյալ. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հունվարի 14-ին հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդիի գրասենյակի հայտարարարությանը հղումով:
Իրաքի կառավարությունը չի փոխի այդ երկրից օտարերկրյա ռազմական զորախմբերը, այդ թվում նաև ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը, և Միացյալ Նահանգների հետ որևէ նոր պայմանագիր չի կնքվի, ինչը զորքերին թույլ կտար մնալ երկրում:
Փաստաթղթում պարզաբանվում է նաև, որ կաբինետը կաջակցի հունվարի 5-ին խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին, որով պահանջվում է արտասահմանյան զորքերի դուրսբերումը երկրից՝ իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ֆոնին: