կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 17:53
Տարածաշրջան

Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ջիհադի կոչ է արել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ

Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին ջիհադի կոչ է արել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին անդրադարձել է հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը միտված «դարի գործարքին» և  ջիհադի (սուրբ պատերազմ, չնայած հասկացությունն ավելի լայն է՝ խմբ.) կոչ արել: Համենեին նշում է, որ այդ գործարքը խախտում է մինչ այժմ միջազգային համաձայնագրերով նախատեսված և Պաղեստինին խոստացված դրույթները և կոչ արել «սիոնիստ թշնամուն և ԱՄՆ-ին ջիհադի միջոցով դուրս շպրտել տարածաշրջանից. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում gazeteduvar.com.tr կայքը:

Խամենեին ավելի վաղ թվիթերում գրել էր, որ «դարի համաձայնագիրն ավելի շուտ կմեռնի, քան Թրամփը»: Դրանից հետո Իրանի հոգևոր առաջնորդը ևս երկու գրառում կատարեց:

«Ծրագիրն հենց առաջին իսկ օրվանից նրանց վնաս տվեց: Ինքնավստահ ուժերը փորձեցին մոռացության մատնել Պաղեստինը: Սակայն փորձերը հակառակ արդյունքը տվեցին և Պաղեստինի թեման կենդանացավ: Այժմ աշխարհը խոսում է Պաղեստինից և նրա ճնշված ժողովրդի իրավունքներից…Նրանք փորձելու են իրենց քարոզը կաշառքով, զենքով և խաբեությամբ առաջ տանել: Ո՞րն է հակաթույնը: Պաղեստինի ժողովուրդն ու խմբավորումները պետք է ջիհադ ցուցադրեն սիոնիստ թշնամու և ԱՄՆ-ին: Իսկ ամբողջ իսլամական աշխարհն ու մուսուլման տարրերը պետք է աջակցեն», - գրում է Խամենեին: