Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, ձեզ եմ դիմում խնդրանքով՝ աջակցել ամբողջ հայ ժողովրդին հանուն ճշմարտության և պատմական արդարության մղվող հարյուրամյա պայքարում», - գրել է խնդրագրի հեղինակ, «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանը. հայտնում է AnalitikaUA.net-ը։
«Աքսորը, բռնաճնշումներն ու մասսայական սպանությունները ամբողջական ազգի հանդեպ՝ ըստ ռասսայական, կրոնական կամ այլ պատճառների, հանցագործություն է մարդկության հանդեպ և չունի հնության ժամկետ։ Նման գործողությունները պետք է ստանան ադեկվատ պատասխան ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի նմանատիպ ողբերգություններ այլևս չլինեն։
Այս հարցն ավելի վեր է, քան ցանկացած քաղաքական հարց...։ Ձեզ կոչ եմ անում պետական մակարդակով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ճանաչելու Օսմանյան կայսրությունում 1915-1922 թթ. հայերի մասսակայան ոչնչացումը որպես ցեղասպանություն և ապրիլի 24-ը հռչակել որպես այդ ցավալի դեպքերի զոհերի ոգեկոչման օր», - նշվում է խնդրագրի մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի Ռադայի Ժողովրդական պատգամավորները տեսաուղերձով հարգել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։