|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին: Այսպիսով` սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից ներկայացված բանաձևին աջակցող օրենսդիրների թիվը հասել է 17-ի:
Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով: Բանաձևն արդեն ներկայացվել է Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեին: