|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրիական ընդդիմության առաջնորդները գաղտնի բանակցություններ են վարել Մոսկվայի հետ` Հալեպում մարտական գործողություններին վերջ դնելու համար: Այդ մասին գրում է Financial Times-ը:
Ըստ պարբերականի` ընդդիմության 4 անդամներ հայտնել են, որ բանակցություններում միջնորդի դերում հանդես է եկել Թուրքիան: Ընդդիմադիրների խոսքով`դեպքերի նման զարգացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը երկրորդ պլան է մղվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող որոշ իրադարձություններում:
Պարբերականի աղբյուրը հավելել է, որ Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են առանց ԱՄՆ-ի, որը ոչ մի պատկերացում չունի` ինչ է կատարվում Անկարայում: