|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելին անհանգստացնում է Թուրքիայի փոխծովակալ Ջիհաթ Յայջիի՝ լիբիական մոդելով Պաղեստինի հետ ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ թուրք-պաղեստինյան պայմանագիր կնքելու մասին ծրագիրը:
«Թուրքական լրատվամիջոցները Իսրայելին սպառնում են «ջրի գրավմամբ»՝ լիբիական մոդելով։ Թուրքական լրատվամիջոցների կողմից տարածված հայեցակարգը, հավանաբար՝ կառավարության աջակցությամբ, պնդում է, որ Թուրքիան կարող է գործարք կնքել պաղեստինցիների հետ և ավելացնել նրանց աջակցությունը ծովից: Դա Իսրայելին և Թուրքիային կբերի ռազմական առճակատմանը: Ջիհատ Յայջին Թուրքիայի միջերկրածովյան ընթացիկ քաղաքականության ճարտարապետն է»,- նշում է The Jerusalem Post թերթը:
Իսրայելական թերթում նկարագրված հիմնական կետն այն է, որ «համաձայնագիրը թույլ կտա Թուրքիային՝ վիճարկել Գազայի հատվածի իսրայելական շրջափակումը»:
Նշենք, որ Յայջին թուրքական «Մավի Վաթան» («Կապույտ հայրենիք») հայեցակարգի հեղինակն է, ըստ որի՝ իրականացվում է Թուրքիայի ծովային ծավալապաշտական քաղաքականությունը։