Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր իշխանությունն ընդդիմության հետ երբեք բովանդակային բանավեճի մեջ չի մտնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Օրինակ, երբ ՀՅԴ-ն կոնկրետ քայլեր է առաջարկում, կամ նույն ԼՀԿ-ն ասում է կես մլն քաղաքացիներին 100 հազարական դրամ տվեք, իրենք ոչ թե քեզ հետ մտնում են փաստարկված ու հիմնավորված բանավեճի մեջ, այլ ասում են դուք գող եք, դուք թալանչի եք, դուք նախկինների պատվերն եք կատարում, դուք պոպուլիստ եք։ «Պատկերացնո՞ւմ եք, այսօրվա իշխանությունն ինչ -որ մեկին մեղադրում է պոպուլիստ լինելու մեջ, և սա այն դեպքում երբ իրենցից լավ պոպուլիստ Հայաստանը վերջին 30 տարում չի տեսել, և չգիտեմ առաջիկայում կտեսնի թե ոչ», – նշել է բանախոսը։
Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունները չեն մտնում այդպիսի բանավեճի մեջ, որովհետև չունեն գաղափարախոսություն, չունեն փորձառություն, չունեն մասնագիտական կարողություն, փոխարենն ունեն լկտի մեծամտություն և ինքնահավանություն։
Մանրամասները՝ տեսանյութում։