Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Էրդողանը, առանց սեթևեթանքների, հայտարարեց, ղարաբաղյան 2-րդ պատերազմում մենք Ադվրբեջանին ենք օգնել, հիմա էլ նրանք են մեզ օգնում։ Ասել կուզի, այ տխմարներ, կապն ավելի քան ուղղակի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հասկացանք «հարևան» պետությունում տարերային աղետ է եղել։ Ցավակցեցինք, մի քիչ օգնություն ուղարկեցինք։ Դա էլ հասկացանք։ Բայց արի ու տես, որ իշխանահաճո մի զգալի զանգված ամբողջ օրը դա է քննարկում։ Թե ինչքան կարևոր է պատերազմը տարբերել տարերային աղետից։ ԱԺ փոխնագահն էլ մտքերը լարեց ու ասաց. թե բա հերիք է ատելություն քարոզեք (ու՞մ էր ասում, ո՞վ է ատելություն քարոզում, ինքն էլ չի հասկանում), դժբախտության վրա մի կռռացեք։ Թե բա չեք ասի, պատերազմի ու աղետի միջև ի՞նչ կապ կա։ Մի երկու ժամից Էրդողանը, առանց սեթևեթանքների, հայտարարեց, ղարաբաղյան 2-րդ պատերազմում մենք Ադվրբեջանին ենք օգնել, հիմա էլ նրանք են մեզ օգնում։ Ասել կուզի, այ տխմարներ, կապն ավելի քան ուղղակի է։ Իսկ մեր մոտ հասարակության մի մասն իրեն հիմարի տեղ է դրել ու դատարկաբանում է բարիդրացիական հարաբերություններից։ Լռեք էլի»,- գրել է նա։
Նշենք, որ Հայաստանը 27 փրկարարների է ուղարկել Թուրքիա՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: