կարևոր
4072 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-12 21:43
Հասարակություն

Սա կատարում է Ալիևի տասնյակ տարիների երազանքը, ասում է այն, ինչ նա էր միայնակ ասում, իսկ ամբողջ աշխարհը հակառակ կարծիքի էր․ Սևակ Հակոբյան

Սա կատարում է Ալիևի տասնյակ տարիների երազանքը, ասում է այն, ինչ նա էր միայնակ ասում, իսկ ամբողջ աշխարհը հակառակ կարծիքի էր․ Սևակ Հակոբյան

Մի տեղ գրենք, հիշենք, որ հետագայում անպայման, ազգովի պահանջենք հաջորդ ցանկացած իշխանությունից, որ պարտադիր մի հատ բետոն օրենք ընդունի, չգիտեմ, Սահմանադրության մեջ ամրագրի, որ պետության պոտենցյալ ղեկավարը պարտադիր հոգեբուժական հետազոտություն պետք է անցնի, նոր հավակնի այդ գործին: Այնուհետ ամեն տարի անցնի։

Մեկ էլ՝ ստելու համար պետք է սահմանվի շատ խիստ քրեական պատիժ։ Թե չէ, էս ի՞նչ է։

Ուրեմն 2007 թվականից, տարիների բանակցային պրոցեսների արդյունքում Արցախի ինքնորոշման իրավունքը, որը միշտ եղել է 2 հիմնական և հավասար սկզբունքներից, դարձել է գրեթե առաջնային։ Դրանից սկսած՝ 11 տարի Ադրբեջանը վնգստոցը չի դադարեցրել, որ փոխի այդ սկզբունքը։ Չի կարողացել, անգամ պատերազմել՝ չի կարողացել, ստեղ-ընդեղ բողոքել, լաց է եղել, թե՞ դուք՝ բոլորդ (միջազգային հանրություն կոչվածը), մեզ ստիպում եք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը։

Չէր ջոկել, հետո թավշյա խուլիգանության արդյունքում վարչապետ դարձավ հայտնի անձնավորությունը, ցանոթացավ, իբր աշխատեց, բանակցեց, բայց պարզվում ա՝ սա էլ չէր ջոկել։ Հիմա անցել է 5 տարի, նոր ասում է՝ «գիտեեեք, էդ Մադրիդյանը թակարդ էր, դրանով ճանաչվել էր ԼՂ-ն Ադրբեջանի մաս»։

Հիմա էլի եմ ասում, սա կամ վերը նշածիս հարց է, կամ պարզապես սա կատարում է Ալիևի տասնյակ տարիների երազանքը, ասում է այն, ինչ նա էր միայնակ ասում, իսկ ամբողջ աշխարհը հակառակ կարծիքի էր։ Հիմա դա ասում է նաև Հայաստանի ղեկավարը։ Ինչպես ասում են հայտնի ֆիլմում՝ «картина маслом».

Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր