Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգության» համակիրներն այսօր Ազատության հրապարակում փորձել են հացադուլի հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել, սակայն ոստիկանները խոչընդոտել են, իսկ հետո «Ժառանգության» ներկայացուցիչների հետ առանձնացել՝ հարցերը պարզելու:
Բանակցությունների ավարտից հետո Yerkir.am-ը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս ավարտվեցին բանակցությունները: Ի պատասխան` Օսիպյանը հայտարարեց, որ միայն համապատասխան թույլտվության դեպքում թույլ կտան վրան տեղադրել, իսկ այս պահին նման որոշում չկա: Նա նշեց, որ իրենց որոշումը փոփոխության ենթակա չէ, եւ իրենք առաջնորդվում են օրենքով, իսկ առանց թույլտվության վրան տեղադրելն օրենքի խախտում է:
«Մենք իրար հասկացանք: Դիմեք «Ժառանգությանը», նրանք կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին»,- հայտարարեց Օսիպյանը:
Մեր դիտարկմանն ի պատասխան, որ «Ժառանգությունն» ասում է, թե, անկախ ամեն ինչից, վրանը տեղադրելու են, նա հորդորեց այլեւս իրեն չխանգարել՝ ծառայության մեջ է: