Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել։ Այն հիմնականում վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին։ Ս. Սարգսյանը նշել է, որ իրենք այդ օրերին պետք է շատ զգոն լինեն, առավելագույնս աշխատեն, հատկապես որ տեղեկություններ կան, թե լուրջ բողոքի ակցիաներ են կազմակերպվելու Պուտինի այցի օրերին։ Սարգսյանը կրկին լուրջ հանձնարարություն է տվել ԱԱԾ-ին՝ անկառավարելի գործընթացները նախականխելու համար։
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից։ Նա ասաց, թե իրականում նման բան չկա. «Եվ ես ԱԱԾ խորհրդի անդամ չեմ ու Ձեր ասածը չեմ մեկնաբանում։ Կարծում եմ նման պնդումները ծիծաղելի են»։ Իսկ ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի: