|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները եւ ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետեւանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը»։