Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Կառավարական գործերի ղեկավար Թերեզա Երեմյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սենատոր Բոբ Մենենդեսի նախագահությամբ Արցախի շրջափակման խնդրի վերաբերյալ լսումների անցկացումը։
Նա կարեւորել է, որ սենատորները հստակ խոսել են Արցախում հումանիտար ճգնաժամի մասին, ինչպես նաև այս իրավիճակում ԱՄՆ-ի դերակատարություն մասին։
Շեշտվել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է վերահսկել այս պահին տեղի ունեցողը, խոսվել 907-րդ բանաձեւը գործի դնելու անհրաժեշտության մասին։
«Առաջին հերթին ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զենք տրամադրել Ադրբեջանին։ Բազմիցս զանգել ենք Ադրբեջան և ասել, որ պետք է բացել Լաչինի միջանցքը։ Մենք բոլորս համամիտ ենք, որ Լաչինը պետք է բացվի։ Ադրբեջանը անընդհատ նոր պահանջներ է դնում սեղանին, բայց մենք պետք է պնդենք, որ որևէ այլ ճանապարհ չի կարող այլընտրանք դառնալ արցախահայության համար։ Մեկ ճանապարհ կարող է բացվել` դա Լաչինի միջանցքն է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը», — քննարկման ընթացքում հնչած տեսակետները փոխանցել է Երեմյանը։