|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Թուրքիայի և յոթ այլ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի շարունակական քաղաքականությունը Պաղեստինի տարածքում և մերժել Արևելյան Երուսաղեմից արևելք գտնվող E1 բնակավայրերի ծրագիրը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է թուրքական նախարարության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները միանշանակ դատապարտում են Իսրայելի շարունակական անօրինական քաղաքականությունը Պաղեստինի օկուպացված տարածքում և կտրականապես մերժում են E1 բնակավայրերի ծրագիրը։
Նրանք նաև դատապարտում են բռնության գործողությունները, որոնք կատարվել են բնակավայրերի կողմից՝ Իսրայելի օկուպացիոն իշխանությունների աջակցությամբ, պաղեստինցի ժողովրդի և նրանց սեփականության դեմ։
Նախարարները ընդգծում են, որ նման գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի խախտում են և լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար», - ասվում է հայտարարության մեջ։