Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ես գիտեմ, որ այս օրերին իրական հանդուրժողականության և պարզապես միմյանց նկատմամբ հավատացյալ մարդուն վայել պահվածք դրսևորելու կոչերը, ցավոք, դիտարկվում են իբրև անիմաստ բարոյախրատական քարոզներ։ Ինքս ոչ միայն երբեք ինձ թույլ չեմ տվել հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ, այլև բազմիցս կոչ եմ արել հրաժարվել այդպիսի պահվածքից։
Թող որ շատերը հենց այս կեցվածքն ընկալեն՝ իբրև թուլության նշան, ուժեղ երևալու տղայական զգացումն ինձ խորթ է, ես լավ գիտեմ երբ և ինչպես են ուժը ցույց տալիս։ Առավելապես ուժեղ է նա, ով ունակ է ներել, հաշտվել, ոչ թե անվերջ վրեժխնդրությամբ տառապել։
Մի ուշադրություն դարձրեք, թե ով է պատժվում կամ խրախուսվում իր անվայել պահվածքի համար (դա վհատվելու առիթ չէ), յուրաքանչյուրս պատասխանատու է իր արարքների համար և Աստծո առջև։ Կարծում եմ, բոլոր կողմերն էլ լիարժեք հասկացել են, որ բումերանգի օրենքը գործում է անխափան, և պահն է դադար առնել, էլ ավելի չխորացնել պառակտումները։
Ավագի իրավունքով մեկ անգամ ևս խնդրում եմ՝ սթափվեք, ձեր համարձակությունը դրսևորելու այլ հարթություն փնտրեք (առնվազն սահմանի վրա), հավատացեք՝ այս երևույթն արդեն սպառնում է վերածվելու ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏԻ, սա արդեն հիրավի ազգային անվտանգության խնդիր է։
Ցանկացած բանավեճում կարելի է հակափաստարկ գտնել, արտահայտվել, իսկ եթե չի հաջողվում, դժվար չէ ներողություն խնդրել կամ պարզապես դադարեցնել։ Բանական մարդը վստահում է փաստարկներին, ոչ թե ճարտասանությամբ ուղեկցվող նվաստացման նկրտումներին։
Եվ մի փորձեք ուղղակի հնչած հայհոյանքները «գիտական» մեկնաբությամբ բացատրել, թե իբրև այլ բան եք նկատի ունեցել, դա այնքան էլ հանճարեղ միտք չէ։
Աստված մեր ազգին պահապան ....»։