Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փախչողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք։ Այս մարդիկ չեն հասկանում, որ ԶՈՒ-երում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը պատիվ է և բոլորիս արժանապատվության հարցն է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց ռազմական փորձագետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի հորդորով իրականացված քննարկումներին, որով առաջարկվում էր ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված հանրահավաքի մասնակիցներին եռամսյա հավաքներին ներգրավելու հարցը։ Քննարկման ընթացքում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե իբրև հանրահավաքին մասնակցող մարդիկ խուսափել են զինվորական ծառայությունից, եռամսյա հավաքներին մասնակցելուց։
«Այս մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ։ Եռամսյա հավաքները, ԶՈՒ-երում ծառայություններն ընդունում են որպես սպառնալիք, որպես շանտաժ, մեզ համար բանակը սրբություն է, հայրենիքի պաշտպանությունը՝ սրբազան գործ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցը Արցախում լուծելու մասին հայտարարություններին, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ չորս տարի աշխատել, ծառայել է Արցախում, այդ պահին համարել է, որ իր ծառայությունն Արցախում է, գնացել է՝ Արցախ։
«Այս պահին Արցախի հարցը լուծվում է Երևանում, դրա համար հավաքվել ենք, հարցը լուծելու ենք այստեղ։ Ականջներիդ օղ արեք»,- ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով. «Դուք բանակի անունից խոսելու իրավունք չունեք, դուք բանակը չեք ներկայացնում։ Բանակը մենք ենք ներկայացնում, այստեղ հավաքված մարդիկ են ներկայացնում, բանակն իր կազմավորման օրից՝ կազմավորած, հիմքերում կանգնած, կայացրած, տարբեր փուլերում ծառայած, բանակի համար իրենց ամեն ինչը դրած մարդիկ են ներկայացնում։ Արա, դուք բանակի հետ կապ չունեք ընդհանրապես»։
Աբրահամյանն ընդգծեց՝ բանակի կողքին ենք, ամեն ինչ անելու ենք այս բանակի համար, վերականգնելու ենք, թույլ չենք տալու բանակն այսպես մնա։
Մանրամասները՝ տեսանյութում: