|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջել հենց վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է AntiFake.am–ը։
Ավելի ուշ Փաշինյանն ընդունել է գերիների ու անհետ կորածների հարազատներին և այնպիսի հայտարարություններ է արել, որոնք վրդովվեցրել են ամիսներով իրենց զավակների մասին որևէ լուր ստանալու հույսով սպասող ծնողներին։
AntiFake.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հանդիպումից։ Հանդիպմանը ներկա անհետ կորածներից մեկի հարազատի փոխանցմամբ՝ Փաշինյանն իրենց ասել է, որ իրենք իրենց հարազատներին պետք է դիահերձարաններում փնտրեն։
Անհետ կորած զինծառայող Համլետի մայրը՝ տիկին Ծովինարը, կայքի հետ զրույցում ասել է, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո որևէ տեղեկություն չունեն։ «Ասում են` զոհվել է, բայց մարմինը չկա»,- նշել է տիկին Ծովինարը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: