կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-28 19:54
Քաղաքական

Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն. Հրանտ Մարգարյան

Նրանք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն. Հրանտ Մարգարյան

Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին:

«Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և թե բացակայությունը բավական խոսուն էր, նաև այդ ընթացքն ու այդ երաժշտության դասավորվածությունը, այդ ամբողջը վիրավորական էր նույնիսկ: Ես հույս ունեմ, որ այդ ամբողջը պետք է վերագրենք այս նոր իշխանությունների հասկանալի թափթփվածությանը և համարենք, որ այդպիսի բան չի կրկնվի այլևս»,- ընդգծեց Մարգարյանը:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, նա ասաց. «Ոչ միայն ԱԺ նախագահը ներկա չի եղել, որ կարծում եմ շատ կոպիտ սխալ է, այլ շատ-շատերը ներկա չեն եղել, բայց և շատ շատերն էլ ներկա են եղել, որ զարմանալի էր»:

Իսկ թե Դաշնակցությունից ինչպիսի ներկայացվածություն է եղել, նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընդհանրապես ներկա է Հայաստանում:  

«Մենք պետք չունենք որևէ տեղ, որևէ հարթակի վրա լինելու: Մենք այնտեղ գուցե հազար հոգով առանձին մի տեղ հավաքված լինենք, բայց նաև, այո, դա է անտեսված եղել, որն անընդունելի է, աններելի: Բայց մենք մեծահոգաբար ենք մոտենում, մենք վերևից ենք նայում, մենք խնդիր չենք տեսնում, իրենց թափթփվածությանն ենք վերագրում, որովհետև իրենք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն»,- ասաց Մարգարյանը: