կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 15:45
Առանց Կատեգորիա

Մայիսի 12-ից Շիրակի մարզում կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ

Մայիսի 12-ից Շիրակի մարզում կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել կադրային ներուժին, աշխատակազմի հետ քննարկել առկա իրավիճակին վերաբերող հարցեր, կարևորել՝ անվտանգության նորմերի պահպանումն ու լաբորատոր կարողությունների անխափան օգտագործումը։ Նշենք, որ այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։

ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի) մեթոդը մշակվել է 1983թ Քերրի Մյուլիսի կողմից, որի համար նա ստացել է Նոբելյան մրցանակ։ Ներկայումս ՊՇՌ մեթոդը բժշկության մեջ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման առավել ճշգրիտ և զգայուն մեթոդներից մեկն է ։