|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու։ Այս մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնը։
Չինաստանի դեսպանատունը Հայաստանին նաեւ որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:
Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է:
Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան:
Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն: