|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես հաղորդում է առողջապահության նախարարության կայքը, մաշկի մելանոմա հիվանդության վերաբերյալ բժշկական վիճակագրական տվյալները ողջ աշխարհում խիստ զգաստացնող են: Ուռուցքային ախտաբանության կառուցվածքում մաշկի չարորակ նորագոյացությունները (ՄՉՆ) զբաղեցնում են առաջին տեղը (յուրաքանչյուր տարի աշխարհում արձանագրվում է ՄՉՆ-ի մոտ 3 մլն դեպք, որից 132.000 մաշկային մելանոմա): Մելանոմաների քանակական աճի տարեկան տեմպը 2,6-11,7% է, ամենաբարձրը թոքի քաղցկեղից հետո: Մելանոմային հիվանդության տեսակարար կշիռը ՄՉՆ-ի շարքում աշխարհում զբաղեցնում է 3-րդ, իսկ մահացության ցուցանիշով 1-ին տեղը (80%):
Հիմք ընդունելով մելանոմայի թողարկման գլխավոր մեխանիզմի՝ անդրմանուշակագույն (ուլտրամանուշակագույն) ճառագայթների գումարային «թույլատրելի» չափաքանակի գերազանցման՝ Հայաստանի աշխարհագրական դիրքի առումով բարձր ռիսկայնությունը՝ ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնը» մայիսի 20-ին հայտարարում է մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման օր:
Բժիշկ-մաշկաբանների խորհրդատվությունը կլինի անվճար, իսկ գործիքային ախտորոշման (դերմատոսկոպիա) հետազոտությունները կիրականացվեն 50% զեղչով:
Վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն են: