|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր. այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել ճեպազրույցի ընացքում այն բանից հետո, երբ պարզվել է, որ Սպիտակ տան աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Ես շատ սահմանափակ շփում եմ ունեցել այդ մարդու հետ»,- ասել է Թրամփն ու հավելել՝ Սպիտակ տան աշխատակցի մոտ վարակի հաստատման մասին տեղեկությունն ունենալուց հետո ինքը և փոխնախագահ Մայք Փենսը նույնպես ախտորոշման թեստ են հանձնել: Թեստի արդյունքները բացասական են եղել:
«Մենք թեստ էինք հանձնում շաբաթը մեկ անգամ, այժմ դա կանենք ամեն օր»,-եզրափակել է նա: