կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 18:21
Առանց Կատեգորիա

Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է

Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։

Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։

Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։

PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։

Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»: