|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայաստանում թեթևակի նախանշաններ ունեցող 83 անձ կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ է անցել, պատասխանը բոլոր դեպքերում բացասական է։ Ըատ Yerkir.am-ի՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
ԱՆ պաշտոնյան ասել է, թե հունվարի 24-ից 2000-ից ավելի անձ է հսկվել, եղել է 83 հոսպիտալացում․
«Անձիք, որոնք Չինաստանից են եկել և ունեցել են անգամ թեթևակի նախանշաններ, օրինակ՝ 37 աստիճան ջերմություն, անմիջապես հոսպիտալացվել են, կազմակերպվել է զննումը, բոլորը թեստավորվել են: Բոլորի պատասխանները եղել են բացասական»։
Վանյանն ասել է, թե այս պահին կան հսկողության տակ գտնվող անձինք: