|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կորոնավիրուսի դեմ դիմակ չի կրում, քանի որ ոչ մեկին չի մոտենում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Թրամփին մամուլի ասուլիսի ժամանակ հարց են հղել, թե ինչու դիմակով չէ, չնայած Սպիտակ տան աշխատակիցներին այսօրվանից հրահանգվել է աշխատավայրում դիմակներ կրել: Սպիտակ տան արդեն մի քանի աշխատակից հիվանդացել է:
«Աշխատակիցներն ինձնից եւ միմյանցից որոշակի հեռավորություն են պահպանում: Իմ դեպքում ես ոչ մեկին մոտ չեմ... Իմ դեպքում ես բավականին հեռու եմ մնում բոլորից՝ ով էլ լինի»,- հայտարարել է Թրամփը, ով իսկապես ճեպազրույցի մյուս մասնակիցներից հեռու էր:
Նրա պնդմամբ՝ Սպիտակ տան գրեթե բոլոր աշխատակիցները հիմա դիմակներ են կրում, եւ ինքն է դա պահանջում:
Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսն ամեն օր թեստավորվում են, մինչեւ հիմա բոլորը բացասական են: