Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի ոսկերիչներն աշխատում են աշխարհում ամենաթանկ՝ սպիտակ ոսկուց բժշկական դիմակի ստեղծման վրա. այն դրվագազարդվելու է սեւ եւ սպիտակ ադամանդներով, որի արժեքը պետք է կազմի մոտավորապես 1,5 միլիոն դոլար: Այդ մասին օգոստոսի 10-ին հաղորդում է Haaretz հրատարակությունը:
«18-կարատանոց սպիտակ ոսկուց դիմակը զարդարվելու է 3600 սեւ եւ սպիտակ ադամանդներով եւ, պատվիրատուի ցանկությամբ, հանդերձված է լինելու N99 բարձր որակի ֆիլտրով»,- հրատարակությանը հայտնել է ոսկերչական ֆիրմայի դիզայներ եւ սեփականատեր Իսահակ Լեւին:
Այդպիսի դիմակի ստեղծման պատվերն իսրայելցի ոսկերիչներն ստացել են չինացի գործարարից, որը բնակվում է ԱՄՆ-ում: Պատվիրատուն աշխատանքն իրագործողներին առաջադրել է երկու պայման. դիմակը պետք է պատրաստ լինի մինչեւ տարեվերջ եւ պետք է նման ամենաթանկ արտադրանքը դառնա աշխարհում: Իսահակ Լեւիի խոսքով, վերջին պայմանը «կատարելն ամենահեշտն է»: Լեւին լրագրողներին ցուցադրել է դիմակի արդեն պատրաստ մասերը, որոնք պատված են թանկարժեք քարերով: Շերտերից մեկի վրա բացվածք կա ֆիլտրի համար:
Ադամանդները, որոնցով դրվագազարդվելու է ոսկե դիմակը, հազիվ թե այն հարմար դարձնեն կրելու համար, սակայն, անկասկած, կօգնեն ուշադրությունը սեւեռել դրա տիրոջ վրա: Ոսկերչի գնահատմամբ, արտադրանքը կշռելու է մոտավորապես 270 գրամ. դա գրեթե հարյուր անգամ ավելի է սովորական բժշկական դիմակից: Այդ դիմակը կարող է մարտահարվեր դառնալ տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջանում, երբ հարյուրավոր մարդիկ կորցրել են եկամուտները, ասում է Իսահակ Լեւին, սակայն այդ պատվերը ձեռնարկությանը թույլ է տվել ապրել ծանր ժամանակաշրջանում:
«Ես ուրախ եմ, որ այդ դիմակը մեզ բավարար աշխատանք տվեց, այնպես որ մեր աշխատակիցները կարողացան իրենց աշխատատեղերը պահպանել այս դժվարին ժամանակներում»,-ասել է ոսկերիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: