|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում Xingshi Equipments չինական ընկերության ֆաբրիկան օրական 1,2 մլն բժշկական դիմակ է արտադրումՙ նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ավտոմատացված գիծը, որն ավելի վաղ թողարկում Էր երեխաների տակաշորեր և բժշկական անձեռոցիկներ, Գուանչժոու քաղաքի վարչակազմի կարգադրությամբ կարողացել են ամենակարճ ժամկետում վերակառուցել այդ պահանջված արտադրանքի զանգվածային արտադրության համար:
ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 հազար150 դեպք, 2 592 մարդ մահացել Է: