Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Որքան էլ որ ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարում է, որ «Հանրապետության նախագահի և վարչապետի միջև որևէ գործարք-պայմանավորվածություն չկա և չի կարող լինել Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ» և «այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, և փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների մեծ մոգեր», լուրերը, որ վարչապետի կողմից ճնշումներ են գործադրվում Արմեն Սարգսյանի նկատմամբ, որ այդ օրենքը ստորագրի, չեն դադարում:
Մեր աղբյուրները նշում են, որ այս տագնապալից փուլում, երբ բոլոր մակարդակներում վարչապետի և իշխանությունների դիրքերը թուլանում են, այդ օրենքը չընդունելը ծանր հարված կլինի նրանց հեղինակությանը, ուստի ամեն ինչ արվում է, որ ՀՀ նախագահը ստորագրի Սահմանադրության հետ բազում խնդիրներ ունեցող վիճահարույց օրենքը։
Իսկ օրենքը վավերացնելուն մնացել է ընդամենը 3 օր՝ վերջնաժամկետը մայիսի 11-ն է»։
Մանրամասները՝ թերթի համարում։