|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արթուր Սարգսյանի 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության դրական արդյունքը`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արթուր Սարգսյանին պարգևատրել 2020 թվականի առաջին կիսամյակի հաշվետվության արդյունքի (95 տոկոս) հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով»,-ասված է որոշման մեջ: