Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ պետական հիմնարկներում, հատկապես կրթական, բժշկական, արդեն սկսել Են նախապատրաստվել ընտրություններին։ Վերադաս մարմինները հրահանգել են ըստ ընտրատարածքների ներկայացնել, թե որ աշխատակիցը որտեղ է բնակվում։ Եվ հիմա համապատասխան անձինք նստած ցուցակներ են կազմում։ Միևնույն ժամանակ՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն են բանակցում իշխանության հետ, թե իրենց ինչքան են «տալու»։ Իսկ իշխանությունը ձևացնում է, թե ինքն է որոշում ով քանի տոկոս է ստանալու։ Նախընտրական... թոհուբոհի մեջ կարևոր տեղ Է զբաղեցնում ֆինանսական մասը՝ ստիպում են «մուծվել» բոլորին։ Մեր տեղեկություններով, այս ընտրություններում աննախադեպ չափի գումար է ծախսվելու՝ խոսում են մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին։ Ընդ որում, ընտրությունների գանձարանին «մուծվում» են ոչ միայն պատգամավորության թեկնածուները, այլև անգամ նրանք, ովքեր չեն առաջադրվելու, բայց ուզում են ապրել, գործել, բիզնես անել Հայաստանում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։