Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․
«Նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախագահական ինստիտուտի վերաբերյալ քննադատություններին։
Նա վրդովվել է նախագահի կրավորական կեցվածքի վերաբերյալ հասարակական դիտարկումներից ու սրտնեղել, որ նախագահական ինստիտուտը լիազորություններ չունի։
Ցավալի է, որ ոչ միայն Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, այլև վերջինիս սահմանադրական լիազորությունների անշեղորեն կատարման համար անմիջական պատասխանատու անձինք՝ մի ամբողջ գրասենյակ, չեն տիրապետում իրենց լիազորություններին և պետական ծառայողի կոչումը վերածում են պալատական ստատուսագրի տիտղոսի։
Պարոն Աբրահամյան,
Երբ օգնում էիք Արմեն Սարգսյանին հրատապ ստորագրել ակնհայտ հակասահմանադրական հայտնի օրենքը, չէի՞ք տիրապետում Սահմանադրության 129-րդ հոդվածի առաջին մասին դրույթներին, թե՞ նպատակահարմար էր այն անտեսելը։
Երբ օգնում էիք նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին Սահմանադրության խայտառակ փոփոխությունները չստորագրելու վերաբերյալ հոգեցունց տեսքտեր հրապարակել, չէի՞ք տիրապետում Սահմանադրության 123-րդ հոդվածի երկրորդ մասի դրույթներին, թե՞ նպատակահարմար էր ծառայամտություն դրսևորելը։
Երբ սահմանադրական մարմինների մինջև ակնհայտ վեճ կար և ԱԺ-ն փորձ էր անում «Լիազորություն չունեցող Նախագահական ինստիտուտից» լիազորություններ վերցնել, չունեի՞ք այսչափ պահանջատիրություն ու վճռականություն։ Նախագահն ինքը փոխանցեց իր լիազորությունները․ Արարատ Միրզոյանը՝ վկա։
Հիմա, ուշադրություն, գլխավոր հարցը․
Երբ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Արմեն Սարգսյանի կարգադրությամբ նշանակվեցիք լիազորություններ չունեցող նախագահի օգնական, չգիտեի՞ք, որ, ինչպես դուք եք ասում՝ սահմանադրական այդ ինստիտուտը լիազորություն չուներ։
Եթե գիտեիք, ապա ինչո՞ւ և ի՞նչ նպատակով եք տարուց ավել մաշում այդ անաշխատունակ պաշտոնը։
Նույն հարցն, ի դեպ, նաև Արմեն Սարգսյանին է վերաբերում։ Նա էլ Սերժ Սարգսյանից առաջարկը ստանալուց հետո ժամանակ խնդրեց, սիրով ընդունեց, ապա սկսեց դժգոհել, թե լիազորություններ չունի»։
<iframesrc="https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Frobert.hayrapetyan.5648%2Fposts%2F723271351889919&width=500&show_text=true&height=332&appId"width="500"height="332"style="border:none;overflow:hidden"scrolling="no"frameborder="0"allowfullscreen="true"allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share"></iframe>