Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն արտակարգ դրության պայմաններում ևս շարունակում է իրականացնել «Աեզոնային զբաղվածության խթանման» ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումն է:
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ գրեթե չկան, ծրագրի իրականացումն ընթացել է անխափան:
Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում մայիս ամսվա դրությամբ ընդգրկվել է 484 հողօգտագործող, կնքված պայմանգրերի ընդհանուր արժեքը կազմել է 96,9 մլն դրամ:
Մեկ օրվա աշխատանքի դիմաց ծրագրի շրջանակներում հողօգտագործողին և աշխատանքներում ներգրավված անձանց վճարվում է 4 հազարական դրամ: Բացի այդ, գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը:
Ծրագրի իրականացման համար 2020 թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված է 605,3 մլն. դրամ, նախատեսված է ծրագրում ընդգրկել 2400 հողօգտագործողի:
Հիշեցնենք, որ ծրագրում կարող են ընդգրկվել մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը, ով որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, և ում ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում:
Մեկ ծրագրի տևողությունը կազմում է առավելագույնը 180 օր, իսկ աջակցության չափը՝ առավելագույնը 350.000 դրամ: