Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր 2014 թվականի պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվից 62 միլիոն դրամ գումար դուրս գրեց Հայաստանի ազգային բրենդի մշակման, համաշխարհային հանրությանը այն ներկայացնելու ու համաշխարհային շուկայում խթանման ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով:
Այդ 62 միլիոն դրամը` մոտ 150 հազար դոլար, կհատկացվի էկոնոմիկայի նախարարությանը` ծրագիրն իրականացնողին` որպես դրամաշնորհ տրամադրելու համար: Ծրագիրը պետք է իրականացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:
Ծրագրի իրականացումը, բացի այդ 62 միլիոն դրամից, նախատեսում է եւս 255 հազար ԱՄՆ դոլարի ծախսեր: Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ էկոնոմիկայի նախարարությունը կկնքի դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը` 255 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով: