|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին: Այդ մասին РБК-ին հայտնել է դաշնային պաշտոնյան:
Պարբերականի աղբյուրների համաձայն`Պուտինը կարող է հայտարարել է այդ մասին ավելի վաղ, քան Դաշնային խորհուրդը կնշանակի ընտրությունների օրը, կամ դրանից անմիջապես հետո: Օրենքի համաձայն` նախընտրական արշավի մասին որոշումը պետք է կայացվի դեկտեմբերի 7-17-ը: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ Պուտինն իր որոշման մասին կհայտնի դեկտեմբերի առաջին կեսին: Մեկ այլ սցենարի համաձայն` ՌԴ նախագահը առաջադրվելու մասին կհայտնի հունվարի սկզբին: